Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ չի պատրաստվում ընդունել 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
«Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մարուքյանը: