Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505,5
    511,5

  • EUR

    602,5
    614,5

  • RUB

    6,91
    7,15

Կարևոր իրադարձություններ

 

Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայկական ավիաընկերության նորամուտ կլինի. Պապիկյան

15 Ապրիլ, 2021 14:06
Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայկական ավիաընկերության նորամուտ կլինի. Պապիկյան

ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի քննարկմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ հայկական նոր ավիաընկերություն կլստեղծվի և

մայիսի վերջին-հունիսի սկզբին նախատեսվում է տալ աշխատանքի մեկնարկը:

«Հաշվի առնելով իրենց գովազդային և այլ իրավունքները՝ հիմա չեմ կարող հնչեցնել անուն, բայց դա միջազգային համագործակցության շրջանակում է՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսվում է մեր կողմից, և դաշտը բաց է»,- ասաց Պապիկյանը:

Լրահոս

Դիտել ավելին