Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ

15 Ապրիլ, 2021 11:16
Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը։ Տեղի բնակիչները  իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ, այն դաշտերում, որտեղ ռուս սակրավորների կողմից մաքրվել են պայթուցիկ առարկաները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
 
«Սերմնացանի աշխատանքներն, ըստ էության, արդեն ավարտվում են։ Այս տարի խաղաղապահների շնորհիվ դրանք կազմակերպվել են առանց խոչընդոտների: Մենք կարողացել ենք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ սերմնացանի աշխատանքները սահուն ընթանան կողմերի շփման գծի մոտ: Սերմնացանի բոլոր աշխատանքներն ավարտված են։ Հուսանք, որ մինչև աշուն, մեր շնորհիվ, տեղի բնակչությունը կստանա լավ բերք», – ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին