Կարևոր իրադարձություններ

Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. «Հրապարակ»

15 Ապրիլ, 2021 08:49
Իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ, իշխանությունների հույսը նախկին տասովշչիկներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ձայն են ապահովել օրվա իշխանության համար: Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետներին հրահանգել է գտնել նրանց, բանակցել նրանց հետ, ինչ պետք է՝ խոստանալ, որպեսզի ընտրություններում աջակցեն իրենց:

Բանակցություններն արդեն սկսվել են: Իսկ ամենախնդրահարույց մարզի՝ Սյունիքի հարցն իր վրա է վերցրել Խաչատուր Սուքիասյանը՝ խոստանալով մարզում աշխատանք տանել, որ կարողանան այստեղից էլ աննախադեպ թվեր խփել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին