Կարևոր իրադարձություններ

Լրագրողի նկատմամբ սպառնալիքների մասին տվյալներն ուղարկվել են ոստիկանություն. Գոռ Աբրահամյան

14 Ապրիլ, 2021 21:25
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Լրագրողի նկատմամբ սպառնալիքների մասին տվյալներն ուղարկվել են ոստիկանություն. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։

Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին