Կարևոր իրադարձություններ

Մհեր Արմենիան և Հայկ Բաբուխանյանը Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր

14 Ապրիլ, 2021 19:53
Մհեր Արմենիան և Հայկ Բաբուխանյանը Արցախի ԱԺ նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում են «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիրներ Մհեր Մեսրոպյանը և Ռոման Նազարյանը, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ Վարդան Աստվածատրյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, բանակցային ճանապարհով Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցեր, անդրադարձել են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին:

Արթուր Թովմասյանը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլերը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանի կողմից «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով ռուսերենին տրվել է պաշտոնական լեզվի կարգավիճակ, նման գործնական քայլ էր: Քննարկվել է Ղրիմի խորհրդարանի հետ կապեր հաստատելու հարցը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին