Կարևոր իրադարձություններ

Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին

14 Ապրիլ, 2021 12:58
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ եզդիական Նոր տարվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

Դարավոր պատմություն ունեցող հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ընդհանուր պայքարի փորձություն է անցել, ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով: 

Զգալի է նաև ձեր ներդրումը մեր երկրի՝ ընդհանուր տան կերտման և պաշտպանության գործում:

Մալաքե Թաուսն իր հետ բերում է  նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում: 

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:

Լրահոս

Դիտել ավելին