ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2020 թ. իրականացրել է ճգնաժամային կառավարում․ «Առաջին փուլում ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, երկրորդ փուլում արդեն Արցախյան 44-օրյա պատերազմն էր»: