Կարևոր իրադարձություններ

Երևանում Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով BMW X6-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրախողովակի համար փորված փոսում

13 Ապրիլ, 2021 23:49
Երևանում Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով BMW X6-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրախողովակի համար փորված փոսում

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝ ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կիսակողաշրջված վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին