Կարևոր իրադարձություններ

Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակում կմաքրվեն Սևանա լճի ափամերձ հատվածները. ՇՄ նախարարություն

11 Ապրիլ, 2021 18:49
Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակում կմաքրվեն Սևանա լճի ափամերձ հատվածները. ՇՄ նախարարություն

Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում Սևանա լճի ափամերձ հատվածներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարության լրատվական ծառայությունից։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին