Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանը Ջո Բայդենին ու Էնթոնի Բլինքենին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

10 Ապրիլ, 2021 18:12
Սերժ Թանկյանը Ջո Բայդենին ու Էնթոնի Բլինքենին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Այո՛ դա ցեղասպանություն է» խնդրագիրը ստորագրելու կոչով տեսաուղերձ է հրապարակել։

«Խնդրում եմ միանալ «Այո՛ դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Կոնգրեսը 2019-ի դեկտեմբերին: Ցանկանում ենք, որ Ջո Բայդենը, ի տարբերություն ԱՄՆ նախկին ղեկավարների, այսուհետև այն անվանի ցեղասպանություն»,- հայտարարել է Սերժ Թանկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին