Կարևոր իրադարձություններ

Ջրասուզակներն ու փրկարարները 10 ժամից ավելի է, «Ծովինար» ջրամբարում որոնում են 59-ամյա տղամարդու դին

10 Ապրիլ, 2021 15:55
Ջրասուզակներն ու փրկարարները 10 ժամից ավելի է, «Ծովինար» ջրամբարում որոնում են 59-ամյա տղամարդու դին

Արդեն 10 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ Վահե Մելքոնյանն ու Արթուր Խաչատրյանը ԱԻն ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներ են կատարում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, երեկ, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստները և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը։ Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չի գրանցվել։

Այսօր առավոտյան, ժամը 09։00-ից շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին