Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում

08 Ապրիլ, 2021 20:08
Իրավիճակը ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում

Ապրիլի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Լրահոս

Դիտել ավելին