Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    524

  • EUR

    613,5
    625,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին

08 Ապրիլ, 2021 18:53
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:

Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին:

Լրահոս

Դիտել ավելին