Կարևոր իրադարձություններ

Ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան

08 Ապրիլ, 2021 18:44
Ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան

Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, մեկը՝ ես, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ 

Լրագրողի դիտարկմանը, որ մի հատ էլ փոխեք, Քոչարյանն ասել է՝ գուցե ընտրությունները հնարավորություն կտան այս հարցերին մի քիչ նայել այնպես, ինչպես պահանջում են երկրի շահերը. «Վերջին հաշվով մի մոռացեք, որ 20 տարի շարունակ Քոչարյանն ու Սարգսյանն այնպիսի իրավական համակարգ են ստեղծել ու կադրային այնպիսի համալրում են արել, որ այնտեղ ինչքան էլ իշխանափոխություն, թավշյա հեղափոխություն եղավ, հեղափոխության պահունակում մնացին այդ մարդիկ, որոնց որ պահին ուզեցան, օգտագործեցին»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին