Կարևոր իրադարձություններ

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը (տեսանյութ)

08 Ապրիլ, 2021 11:48
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը (տեսանյութ)

Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ 15 հազար չափաբաժին պատվաստանյութով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

«Դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը», – ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը՝ նշելով, որ սա պանդեմիայի դեմ պայքարում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է:

Օդանավակայանում են գտնվել նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն ու Երևանում Россотрудничествo-ի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին