Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա. Արցախի նախագահի խոսնակ

06 Ապրիլ, 2021 23:05
Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա. Արցախի նախագահի խոսնակ

Ադրբեջանցիները կարող են Ստեփանակերտում գրասենյակի տեղ փնտրել միայն քարտեզի վրա: Այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրես»-ին մեկնաբանություն տալով Թուրալ Գյանջալիևի այն հայտարարության առթիվ, թե իբր նա Ստեփանակերտում գրասենյակի տեղ է փնտրում:

«Դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն: Այսպիսի էժանագին տեղեկատվական սպեկուլյացիաներով նրանք նպատակ ունեն իրենց հասարակությանը պահելու մոլորության մեջ և նյարդայնացնելու հայ հասարակությանը:

Նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»,- նշել է Ավանեսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին