Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը կանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

06 Ապրիլ, 2021 19:15
Դատախազությունը կանդրադառնա Ռոբերտ Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող կողմ, դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց Պետրոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին