Կարևոր իրադարձություններ

Որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն, անհրաժեշտ է, որ Թուրքիան փոխի իր այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

06 Ապրիլ, 2021 11:30
Որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն, անհրաժեշտ է, որ Թուրքիան փոխի իր  այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հայաստանյան թղթակից Հովհաննես Կոսյանին տված հարցազրույցում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի և հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Հարց։ Պարոն վարչապետ, որքանո՞վ է կախված Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագան առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Պատասխան։ Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են և ծավալուն: Դրանք հիմնված են մեր բարեկամ ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այս հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից:

Հարց։ Տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման գործընթացն այժմ որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:

Պատասխան։ Ցանկանում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել էր դեռևս 1993 թվականին՝ Թուրքիայի կողմից: Հայաստանը միշտ հանդես է եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր բնորոշում ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես՝ Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինված ահաբեկիչների: Այս համատեքստում՝ որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն, անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան փոխի իր  այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին