Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին

05 Ապրիլ, 2021 19:07
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։ Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին:

Նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը գնալով կդառնա էլ ավելի ամուր ու բազմակողմանի:

 

Լրահոս

Դիտել ավելին