Կարևոր իրադարձություններ

Փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին․ կա վիրավոր

04 Ապրիլ, 2021 20:30
Փոխհրաձգություն Ադրբեջան-Իրան սահմանին․ կա վիրավոր

Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից սահմանը հատած երկու քաղաքացու ձերբակալելու նպատակով։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով երկրի պետական սահմանապահ ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ի՝ տեղի ժամանակով ժամը 06:15-ի սահմաններում, «Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բահմանլի գյուղի մոտ գտնվող Հորադիզի սահմանապահ ջոկատի տարածքում»։

Զինծառայողները տագնապի ազդանշանով են գործել, սպասարկման գոտին ամբողջովին փակվել է։ Գործողությունների ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորում է ստացել, երկրորդը թաքնվել է դեպքի վայրից և անցել Իրանի տարածք։

Դեպքի վայրում ընդհանուր 5,3 կգ քաշով երկու տուփ թմրանյութ է հայտնաբերվել։

 

Լրահոս

Դիտել ավելին