Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել․ տարեց կինը 4-րդ հարկից ընկել է և մահացել

04 Ապրիլ, 2021 19:19
Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է որոտացել․ տարեց կինը 4-րդ հարկից ընկել է և մահացել

Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյուն է տեղի ունեցել, ենթադրաբար, գազի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Լիլոյի տարածքում՝ քաղաքի մատույցներում: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը, այժմ բնակիչներին տարհանում են շենքից:

«Մենք մոտակայքում ենք ապրում, շատ ուժեղ աղմուկ լսեցինք: Նրանք ասում են, որ պայթյունը եղել է գազի պատճառով: Անմիջապես ժամանել են ոստիկանություն, շտապօգնություն, հրշեջներ: Մենք զոհերի և վիրավորների մասին ոչինչ չգիտենք»,- ասել է նա:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տարեց կնոջ բնակարանում։  Պատահարի ժամանակ տան բնակչուհին ընկել է 4-րդ հարկից, նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է ԶԼՄ-ն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին