Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում ենք, իրավիճակը լուրջ է․ Գայանե Սահակյան

03 Ապրիլ, 2021 20:37
Կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում ենք, իրավիճակը լուրջ է․ Գայանե Սահակյան

«Միանշանակ մենք 3-րդ ալիքի պիկում ենք, այս պահին ունենք ավելի քան 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց կորոնավիրուսի բուժման համար: Բավականին լուրջ է իրավիճակը, հերթում ունենք հիվանդներ, որոնք կարիք ունեն հոսպիտալացման»,- այս մասին Կառավարության հրապարակած տեսանյութում նշել է ԱՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստանյութի շուրջ առկա քննարկումներին՝ Սահակյանը նեց, որ դեռևս անցած տարի ստեղծվեց COVAX FACILITY նախաձեռնությունը, որտեղ միավորվեցին այն երկրները, որտեղ ազգաբնակչությունը և արտադրող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հնարավորությունը քիչ է:

«ՀՀ-ին առաջարկված առաջին պատվաստանյութը եղել է Pfizer պատվաստանյութը, որը, սակայն, պետք է պահվեր -70, -80 աստիճան սառնության պայմաններում, ինչը Հայաստանի պոլիկլինիկաներում հնարավոր չէր»,- նշեց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը։

 

Լրահոս

Դիտել ավելին