Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը ՏԿԵ նախարարության սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. Պապիկյան

03 Ապրիլ, 2021 17:01
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը ՏԿԵ նախարարության սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. Պապիկյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Բարեկարգ մանկապարտեզներ սյունեցի փոքրիկների համար
Սյունիքի մարզում #մանկապարտեզ|ների նորոգումը մեր #սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է:
Միայն Սիսիան համայնքում 2020-21թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամբ, Վաղատին, Տոլորս, Որոտնավան բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:
Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:
Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»:
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին