Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

03 Ապրիլ, 2021 13:22
Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Այսօր, բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ու արժեքների կենսագործումը դարձնելով իր հիմնական սևեռակետը:

Թող հարություն առած Քրիստոսը մեր հայրենիքից վանի ամեն տեսակ չար ու չարիք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ոգով ու վերանորոգ հավատքով ու կամքով մի նոր փայլուն էջ բացել Հայաստանի պատմության մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին