Կարևոր իրադարձություններ

Վարդանանց փողոցում բռնկված հրդեհը մարվել է

02 Ապրիլ, 2021 23:51
Վարդանանց փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։11-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին