Կարևոր իրադարձություններ

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է.Արտակ Դավթյան

02 Ապրիլ, 2021 12:07
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է.Արտակ Դավթյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ, որ ԳՇ-ում իրավիճակը հանգուցալուծված է։ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է, որեւէ խնդիր չկա, Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է:

Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում այն զինվորականների հետ, որոնք պահանջել են վարչապետի հրաժարականը, նա պատասխանեց. «Շատ լավ եմ աշխատում, որևէ խնդիր  չկա: Կոլեկտիվն աշխատում է և կատարում այն խնդիրները, որոնք դրված են ԳՇ-ի առջև»: 

Խոսելով վարչական դատարանի կողմից ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության վիճարկման հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ասաց․ 

«Դատարանի որոշումը և մեկնաբանությունները իրավաբանների գործն է, և յուրաքանչյուրն իր տեսակետից անում է մեկնաբանություն»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին