Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

5 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը

02 Ապրիլ, 2021 10:21
5 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը

Հինգ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Քառօրյա պատերաժմի ժամանակ արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան` զինված ուժերի անձնակազմում և ռազմական տեխնիկայի մեջ: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ մեկ երեխա (ևս 2-ը վիրավորվել էին):

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

Արդյունքում, հրադադարը հաստատվեց ռազմական գործողությունների մեկնարկից միայն 4 օր անց՝ ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ին։

Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է, թեև Ադրբեջանը շարունակել է դիվերսիայի փորձեր ձեռնարկել:

 

Լրահոս

Դիտել ավելին