Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը և Արմեն Օրուջյանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ

01 Ապրիլ, 2021 19:35
Արմեն Սարգսյանը և Արմեն Օրուջյանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին