Կարևոր իրադարձություններ

Լավրովն այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու է համաձայնագրերի կատարման ընթացքը

01 Ապրիլ, 2021 18:05
Լավրովն այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու է համաձայնագրերի կատարման ընթացքը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ առանձին հանդիպումների ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների համաձայնագրերի կատարման ընթացքը:  Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իհարկե՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- ասել է Զախարովան:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին