Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

01 Ապրիլ, 2021 16:26
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նորանշանակ դեսպանն ասել է, որ ուրախ է ներկայացնել Միացյալ Թագավորությունը Հայաստանում, և ինքն ու իր թիմն ակնկալում են սերտ համագործակցություն՝ ի նպաստ ՄԹ-Հայաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման:

 

Դեսպանը Հայաստանի նախագահին է փոխանցել Նորին Մեծություն Թագուհու ողջույնները:

 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ջոն Գալագերին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը հայ-բրիտանական միջպետական օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Կարևորելով փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործումը՝ նախագահ Սարգսյանը և դեսպան Գալագերը, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, մասնավորապես նշել են տնտեսության, գիտության, կրթության, արհեստական բանականության ոլորտները: Երկու երկրները կարող են միասին աշխատել նաև միջազգային մարտահրավերների, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:

Լրահոս

Դիտել ավելին