Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    402
    420

  • EUR

    416,5
    444,5

  • RUB

    6,57
    7,72

Կարևոր իրադարձություններ

Այսօր Թատրոնի միջազգային օրն է

27 Մարտ, 2021 10:11
Այսօր Թատրոնի միջազգային օրն է

Մարտի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր և համարվում է թատերական արվեստի ներկայացուցիչների մասնագիտական տոնը:

Այն հաստատվել է 1961 թվականին Վիեննայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի շրջանակում:

1962 թվականից սկսած այն ընդգրկվել է նշանակալից օրերի ցանկում՝ որպես թատերական աշխատողների ամենամյա տոն:

Թատրոնի Միջազգային ինստիտուտը ստեղծվել է 1948 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին գլխավոր տնօրեն Ջուլիան Հաքսլի և դրամատուրգ Ջոն Փրիսթլիի նախաձեռնությամբ: Այն ստեղծելու նպատակն էր ունենալ մի կառույց, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կլուծեր մշակույթի, արվեստի և կրթության ոլորտի խնդիրները` բարձրացնելով կատարողական արվեստների ներկայացուցիչների կարգավիճակը: Ներկայում այն կատարողական արվեստների խոշորագույն համաշխարհային կազմակերպությունն է և ունի ավելի քան 90 կենտրոն տարբեր մայրցամաքներում:

դրամատիկական թատրոն Archives - Azat TV

 

Լրահոս

Դիտել ավելին