Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել․ «Ժամանակ»

09 Մարտ, 2021 09:12
Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, անգամ նման հրաման է տվել ԳՇ հայտարարությանը հաջորդած հանրահավաքներից մեկի օրը, որպեսզի բանակը մտնի Երևան, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել։

Մեզ հասած տեղեկություններով՝ հատկապես «տանկվի պոլկն» է շատ հստակ հրաժարվել ենթարկվել հրամանին, որից հետո Գասպարյանը հասկացել է, որ դա անիրատեսական քայլ է, և որ իր ու մի քանի գեներալների քաղաքական քայլը աջակցություն չունի բանակի կողմից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին