Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ. «Ժողովուրդ»

09 Մարտ, 2021 08:30
ԳՇ պետի տեղակալի հրամանի պատճառով 60 հոգանոց խումբն անհետ կորել է. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ:

Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Չնայած նրան, որ դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցմանը, թե կոնկրետ ինչ է արել Մակարյանը, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մակարյանը 60-ից ավել քանակությամբ զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի հետեւանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է:

Ըստ էության, նախաքննական մարմինն էլ հենց 60-հոգանոց զորքի առեղծվածային անհետանալու մեջ տեսել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Մակարյանի մեղքը: Կասկածներ կան, որ Մակարյանը գիտակցել է, որ 60-հոգանոց զորքին ուղարկում է մահվան դուռը, բայց, անկախ այդ հանգամանքից, նրանց առաջ խնդիր է դրել, ինչն էլ ճակատագրական է դարձել շատերի համար: Հիշեցնենք, որ Մակարյանի անունը այսքանից հետո շրջանառվում է որպես Օնիկ Գասպարյանին հավանական փոխարինող»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին