Կարևոր իրադարձություններ

Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. Սյունիքի մարզպետարան

07 Մարտ, 2021 18:41
Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. Սյունիքի մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Իբրև արձագանք համացանցում տարածվող տեղեկատվության, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել։

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշվող մյուս տեղեկությանը, նշենք, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին»։

 

Լրահոս

Դիտել ավելին