Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Արցախի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ:
27 դիտակետում ռուս խաղաղապահները իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: