Կարևոր իրադարձություններ

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 16 հա տարածք․ ՌԴ ՊՆ

05 Մարտ, 2021 22:14
Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է 16 հա տարածք․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանցնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 16 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 13 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 17 պայթյունավտանգ առարկա: 

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1591 հա տարածք, 498 կմ ճանապարհ, 1562 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 089 պայթյունավտանգ առարկա:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին