Կարևոր իրադարձություններ

Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)

05 Մարտ, 2021 20:00
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալասրանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։  Արցախում ծավալված պատերազմին մասնակցած կին սպաներին էլ Վաղարշակ Հարությունյանը խրախուսել է գերատեսչական մեդալներով։

Հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում, բարձր գնահատել հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին