Կարևոր իրադարձություններ

Ճամբարակի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում

05 Մարտ, 2021 10:07
Ճամբարակի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ճամբարակի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին