Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն

05 Մարտ, 2021 00:14
Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն

Այսօր՝ մարտի 4-ին,   ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ  Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի  տաք տաք վնասազերծում» օպերացիան: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից  ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով  15 անձի:

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով  գողեր են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին