Կարևոր իրադարձություններ

Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում․ 25-ամյա աշխատակիցը տեղում մահացել է․ ԱԻՆ

04 Մարտ, 2021 20:19
Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում․ 25-ամյա աշխատակիցը տեղում մահացել է․ ԱԻՆ

Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ կոմբինատի հանք իջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։

Լեռնափրկարարները  Ա․ Ս․-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին