Կարևոր իրադարձություններ

Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

02 Մարտ, 2021 18:35
Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով, այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ նախաքննությունն իրականացվելու է  հատուկ քննչական բաժնի քննիչներից ձևավորված խմբի կողմից: Այս մասին հայտնում են Արցախի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին  Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին