Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

01 Մարտ, 2021 17:50
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և իր ազդեցությունն օգտագործելու համար: Այդ մասին BFM հեռուստաալիքը հայտարարել է Փարիզի արդարադատության պալատի շենքից:

Սարկոզին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկուսը՝ պայմանական, իսկ մեկը՝ բանտարկություն: Նա դարձել է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որն իրական պատժաչափ է ստացել:

Ավելի վաղ դատախազությունը խնդրել էր նախկին նախագահին չորս տարվա ազատազրկում տալ, որոնցից երկուսը` պայմանական:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 21-ին Սարկոզիին կոռուպցիայի, նախընտրական քարոզարշավի ապօրինի հովանավորության ու լիբիական պետական միջոցները թաքցնելու մեղադրանք էր առաջադրվել։  

 

Լրահոս

Դիտել ավելին