«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչեւ հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։
Երկար քննարկումներից հետո իր մտերիմներին ասել էր, թե չի հեռանա եւ բանակին միայնակ չի թողնի: Մինչ այդ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի առիթներով ասել է, որ վերջինս պետք է հրաժարական տա եւ գնա, եթե ցանկանում է, որ կայունություն ու զարգացում լինի երկրում, սակայն Փաշինյանը չի լսել նրան։ Չի լսել նաեւ, երբ Գասպարյանն ասել է, թե «Իսկանդեր»-ի մասին պետք չէ խոսել ընդհանրապես։
Փաշինյանի հայտարարությունը՝ փչացած «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին եւ իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել եւ պահանջել նրա հրաժարականը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։