Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    520
    526

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ․ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի

26 Փետրվար, 2021 18:27
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ․ անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները բարձր գնահատեցին պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու վերջինիս հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։ 

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:     

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: 

 

Լրահոս

Դիտել ավելին