Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

24 Փետրվար, 2021 19:45
Հայաստանն ամենապոպուլյար ավիաուղղությունն է ռուսաստանցիների շրջանում

Հայաստանը ռուսաստանցիների շրջանում դարձել է ամենապոպուլյար արտասահմանյան ավիաուղղությունը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Նշվում է, որ կանոնավոր չվերթների վերսկսման մասին տեղեկություններից հետո դեպի Հայաստան ավիատոմսերի պահանջարկը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ երկու ամսվա ցուցանիշը:

Երկրորդ ամենապահանջված ուղղությունը Ղրղզստանն է, իսկ եռյակը եզրափակում է Թուրքիան: Տասնյակի մեջ են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին