Կարևոր իրադարձություններ

Ամուսնության պետական գրանցումն այսուհետ կարող է կատարվել մարզահամերգային համալիրում՝ հանդիսավոր պայմաններում (տեսանյութ)

24 Փետրվար, 2021 10:03
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Ամուսնության պետական գրանցումն այսուհետ կարող է կատարվել մարզահամերգային համալիրում՝ հանդիսավոր պայմաններում (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը, իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։
 
Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:
 
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:
 
Հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք»։

 

Լրահոս

Դիտել ավելին