Կարևոր իրադարձություններ

Ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում․ վարչապետ

23 Փետրվար, 2021 23:50
Ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում․ վարչապետ

«2019 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անգամ իր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե, որով Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը»,-1in.am-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ որովհետև գիտե՞ր, որ պատերազմն անխուսափելիորեն հասունանում է, Նիկոլ Փաշինյանն ասել է. « Գիտեք, այսօր կարող ենք հետահայաց նայել և տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժվածը 2018թ. ապրիլին: Նա, ըստ էության, ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է և որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու: Այսինքն՝ մինչև վերջ դեռ կարելի էր հույս ունենալ: Բայց դրանից հետո այլևս չի կարելի հույս ունենալ: Բայց եկեք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թե մենք ինչ փուլերով ենք անցել»,- ասել է Փաշինյանը:

«Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»,- ընդգծել է վարչապետը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին