Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն. ԱԻՆ

23 Փետրվար, 2021 23:36
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն. ԱԻՆ

Փետրվարի 22-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կամխուտ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին