Կարևոր իրադարձություններ

Մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում․ Նիկոլ Փաշինյան

23 Փետրվար, 2021 22:17
Մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Սյունիքի բնակվայրերի, սահմանի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի հետ կապված անլուծելի խնդիր ունենք, ընդգծեց՝ կարծում է, որ չունենք անլուծելի խնդիր։

«Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին